Download Inhoudsopgave Inhoud Print deze pagina

AENO BS2S Snelstartgids pagina 15

Slimme weegschaal
Inhoudsopgave

Advertenties

HYE
AENO™ ABS0002S hատակի խելացի կշեռքը նախատեսված է օգտագործողի քաշը, ինչպես նաև մարմնի լրացուցիչ պարամետրերը որոշելու համար:
Տեխնիկական բնութագրեր
Էլեկտրասնուցումը. AAA մարտկոցներ ( 4 հատ), 6,0 Վ, 0,4 Վտ (առավ.): BT 5.0 : Աշխատանքային հաճախականությունը. 2400–2483 ՄՀց:
Ճառագայթման հզորությունը. +5 դԲմ / 3,16 ՄՎտ: Չափման միջակայքը. 5–180 կգ։ Կշռման քայլը. 0,1 կգ: Չափման սխալը. ±0,3 կգ ( 0–50 կգ-ի համար);
±0,43 կգ ( 50–100 կգ-ի համար); ±0,5 կգ (ավելի քան 100 կգ-ի համար): Չափման միավորները. կգ, lb , st:lb Էկրան. VA ; 107×62 մմ: Ավտոմատ
միացում/անջատում: Հավելվածին BT միացման ցուցում: Մկանային և ոսկրային զանգվածի մասնաբաժնի, օրգանիզմում ջրի մակարդակի, սրտի
հաճախության, մարմնի զանգվածի ինդեքսի, մարմնակազմության տեսակի որոշում: Կառավարումը. ձեռքով, հեռակառավարմամբ ( AENO հավելված):
Գույնը՝ սև: Պատյանի նյութը. HIPS պլաստիկ, թրծված ապակի՝ ITO ծածկով: Չափը (Ե×Լ×Բ). 278×278×25,5 մմ: Քաշը. 1,4 կգ: Շահագործման
պայմանները. ջերմաստիճանը +5...+40 °C , հարաբերական խոնավությունը 40–85 % (առանց խտացման): Պահման պայմանները. ջերմաստիճանը
−20...+60 °C , հարաբերական խոնավությունը մինչև 90 % (առանց խտացման):
Առաքման բովանդակությունը
ABS0002S hատակի կշեռք, AAA մարտկոցներ ( 4 հատ), օգտագործողի կարճ ուղեցույց:
Սահմանափակումներ և նախազգուշացումներ
Զգուշորեն վարվեք կշեռքի ապակե մակերեսի հետ. խուսափեք վնասներից, ճաքերից և ջարդվածքներից, քանի որ կոտրված ապակին կարող է վնասվածքի
պատճառ դառնալ: Վերահսկեք սարքի օգտագործումը երեխաների, ինչպես նաև ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կողմից: Թույլ
մի տվեք երեխաներին խաղալ սարքի հետ: Կշեռքը տեղադրեք ամուր, հարթ, հորիզոնական մակերեսի վրա՝ չափումների անճշտությունից խուսափելու
համար: Կշեռքը մի տեղադրեք գորգի կամ որևէ այլ փափուկ ծածկույթի վրա: Մի բեռնեք սարքը չափման միջակայքի առավելագույն արժեքից ավելի: Եթե
սարքը երկար ժամանակ չի օգտագործվում, հանեք մարտկոցները և պահեք դրանք երեխաների և կենդանիների համար անհասանելի վայրում: Սարքը
մաքրելու համար մի օգտագործեք քիմիական կամ ագրեսիվ լվացող միջոցներ, հղկող մածուկներ, թթուներ կամ լուծիչներ պարունակող միջոցներ, ինչպես
նաև մետաղական սպունգեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն Խուսափեք սարքի վրա ջրի կամ այլ հեղուկների ընկնելուց: Արգելվում է սարքը ջրի մեջ ընկղմել: Արգելվում է սարքը կամ դրա որևէ
մասը լվանալ հոսող ջրի տակ կամ աման լվացող մեքենայի մեջ:
Սարքի տարրերը (տես նկ. A , B )
1 – էկրան; 2 – մարտկոցի խցիկ; 3 – կոճակ « UNIT » («Չափման միավոր»):
Սարքի ինդիկացիա
Ակտիվ զուգակցում AENO հավելվածի հետ
Քաշի չափման ընտրված միավոր
Քաշի ցուցադրման սանդղակ
Ճարպային
մակարդակը
Օրգանիզմում ջրի մակարդակը
Սարքի նախապատրաստումը աշխատանքի համար
Փաթեթից հանեք սարքը և մաքրեք այն (տես «Մաքրում և խնամք»): Բացեք խցիկի կափարիչը ( 2 ) և մարտկոցները տեղադրեք խցիկի մեջ՝ պահպանելով
ճիշտ բևեռականությունը: Սեղմեք « UNIT » («Չափման միավոր») կոճակը ( 3 )՝ քաշի չափման միավորը ընտրելու համար: Յուրաքանչյուր սեղմումից հետո
էկրանին ( 1 ) կցուցադրվի չափման ընթացիկ միավորը. « kg » – կիլոգրամ, « lb » – ֆունտ, « st:lb » – սթոուն: Փակեք խցիկի կափարիչը: Սարքը տեղադրեք ամուր,
հորիզոնական մակերեսի վրա:
Նշում: Ընտրված պարամետրերը պահվում են ընթացիկ կշռման և սարքի հետագա միացումների համար: Կարգավորումները վերակայելու համար սեղմեք
և 5 վայրկյան պահեք « UNIT » («Չափման միավոր») կոճակը: Էկրանի վրա կցուցադրվի « CLr » կոդը: Բացի այդ, մարտկոցները հեռացնելիս
կարգավորումներն ավտոմատ կերպով վերակայվում են:
Սարքի շահագործումը
Կանգնեք սարքի մակերեսին: Կշեռքը կմիանա ավտոմատ կերպով, էկրանը ցույց կտա ձեր քաշը՝ ընտրված չափման միավորում: Քաշի չափման ավարտից
հետո 5–10 վայրկյանի ընթացքում էկրանին կցուցադրվեն մնացած չափումները: Այս դեպքում օգտագործողը պետք է լինի կշեռքի մակերեսին: Կշեռքը
ավտոմատ կերպով կանջատվի բոլոր չափումների ավարտից հետո 15 վայրկյանի ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն Կշեռքի օգնությամբ ստացված տվյալները բժշկական ցուցանիշ չեն։
Մաքրում և խնամք
Նշում: Սարքը մաքրելուց առաջ հանեք մարտկոցները:
Սարքը սրբեք մաքուր ջրի մեջ թաթախված փափուկ կտորով, ապա չորացրեք այն: Ուժեղ աղտոտվածության դեպքում կշեռքը սրբեք օճառի թույլ լուծույթի
մեջ թաթախված փափուկ կտորով: Այնուհետև սրբեք մաքուր ջրի մեջ թաթախված փափուկ կտորով և չորացրեք:
Միացում AENO բջջային հավելվածին
Ներբեռնեք AENO բջջային հավելվածը Google Play- ից կամ App Store -ից և գրանցեք նոր հաշիվ (կամ մուտք գործեք գոյություն ունեցող):
 Կանգնեք կշեռքի վրա՝ այն միացնելու համար: Տեղադրեք սմարթֆոնը հնարավորինս սարքին մոտ:
 Հավելվածի հիմնական էկրանին սեղմեք « + », այնուհետև «Ավելացնել սարքը»:
Նշում: Սմարթֆոնի վրա որևէ գործառույթ միացնելու մասին համակարգային հարցումներ հայտնվելիս, կատարեք դրանք:
 Սարքը կգտնվի ավտոմատ կերպով, և նրա պատկերը կհայտնվի «Ավտո որոնում» բաժնում։ Սեղմեք «Ավելացնել» կոճակը:
 Սպասեք սարքի հաջողությամբ ավելացվելու մասին հաղորդագրության հայտնվելուն: Սեղմեք «Պատրաստ է»:
Հավելվածում հասանելի են բոլոր այն պարամետրերը, որոնք ցուցադրվում են կշեռքի էկրանին, ինչպես նաև տեղեկություններ օգտագործողի
նյութափոխանակության և կենսաբանական տարիքի մասին, ֆիզիկական վիճակի գնահատումը և այլն: Գործառույթների վերաբերյալ մանրամասները,
որոնք հասանելի են հավելվածում, ներկայացված են ձեռնարկի ամբողջական տարբերակում՝ aeno.com/documents վեբ էջում:
Հնարավոր անսարքությունների վերացում
 Սարքը չի միանում: Հնարավոր պատճառ. մարտկոցները բացակայում են կամ լիցքաթափված են; դրանց տեղադրման ժամանակ բևեռականությունը չի
պահպանված: Լուծում. տեղադրեք լիցքավորված մարտկոցները խցիկում՝ պահպանելով ճիշտ բևեռականությունը:
 Սարքը չի միանում հավելվածին: Հնարավոր պատճառ. սմարթֆոնի վրա BT -ն միացված չէ; միացվող սարքը շատ հեռու է կշեռքից; կշեռքի
կարգավորումների ձախողում: Լուծում. սմարթֆոնի վրա միացրեք BT -ն; տեղադրեք սարքը կշեռքից ոչ ավելի, քան 5 մ հեռավորության վրա; վերակայեք
կշեռքի գործարանային կարգավորումները:
Էկրանի վրա ցուցադրված սխալների կոդերը
« Lo » – հոսանքի աղբյուրի ցածր լիցքի մակարդակ; « Err » – գերազանցվել է առավելագույն թույլատրելի քաշը; « C » – կշռման ձախողում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն Եթե հնարավոր լուծումներից ոչ մեկը չօգնեց լուծել խնդիրը, դիմեք ձեր մատակարարին կամ լիազորված սպասարկման կենտրոնին:
Մի ապամոնտաժեք սարքը և մի փորձեք վերանորոգել այն ինքնուրույն:
Եթե AENO™ սարքի օգտագործման հետ կապված հարցեր կամ դժվարություններ են ծագել, խնդրում ենք կապվել աջակցության ծառայության հետ
support@aeno.com էլեկտրոնային փոստով կամ aeno.com/service-and-warranty հասցեով առցանց չատում: Մասնագետները կօգնեն Ձեզ
պարզել դա, և Ձեզ հարկավոր չի լինի ժամանակ և ջանք ծախսել խանութ այցելելու վրա:
aeno.com/documents
հյուսվածքի
համամասնության
Սրտի հաճախություն
Մարմնի զանգվածի ինդեքսի արժեքը
Մկանային զանգվածի մակարդակ
Ոսկրային զանգվածի մակարդակը
Օգտագործողի մարմնակազմության տեսակը
15

Advertenties

Inhoudsopgave
loading

Gerelateerde Producten voor AENO BS2S

Deze handleiding is ook geschikt voor:

Abs0002s

Inhoudsopgave