Download Inhoudsopgave Inhoud Print deze pagina

Metabo ASC 290 Oorspronkelijke Gebruiksaanwijzing pagina 43

Inhoudsopgave

Advertenties

Օգտագործման սկզբնական ուղեցույց
1. Համապատասխանության
հավաստագիր
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս լիցքավորման սարքերը,
յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված *1), համապատասխանում են հրահանգների
*2) և նորմերի *3) բոլոր համապատասխան դրույթներին:
Տեխնիկական փաստաթղթերի համար *4) տես էջ 3:
2. Կիրառման բնագավառներ
Լիցքավորիչները նախատեսված են բացառապես օրիգինալ
Metabo և CAS (Cordless Alliance System) կուտակիչ
մարտկոցների բլոկերի համար:
Այս սարքը նախատեսված չէ սահմանափակ ֆիզիկական կամ
մտավոր ունակություններով, զգայական ֆունկցիաների
խանգարումներով, բավականաչափ փորձ կամ գիտելիքներ
չունեցող անձանց օգտագործման համար, եթե իրենց կողքին
չկա իրենց անվտանգությունն երաշխավորող և կիրառման
հատուկ հրահանգներ տվող անձ:
ASC 290-ը նախատեսված է լիթիում-իոնային մարտկոցների
լիցքավորման համար (12 Վ - 36 Վ, 1,3 Աժ - 10 Աժ, 3- 10
բնիկներով): Սարքը նախատեսված է USB-C միջերեսով
էլեկտրական սարքեր լիցքավորելու համար (օրինակ՝
սմարթֆոներ, MP3 նվագարկիչներ, պլանշետ և այլն)՝
առանց տվյալների փոխանակման:
ASC 145-ը նախատեսված է լիթիում-իոնային մարտկոցների
լիցքավորման համար (12 Վ - 36 Վ, 1,3 Աժ - 10 Աժ,
3- 10 բնիկներով):
ASC 55-ը նախատեսված է լիթիում-իոնային մարտկոցների
լիցքավորման համար (12 Վ - 36 Վ, 1,3 Աժ - 10 Աժ,
3- 10 բնիկներով):
ASC 55 -ը նախատեսված է նիկել-կադմիումային
մարտկոցների լիցքավորման համար (12 Վ, 1,7 Վ, 10
բնիկներով):
SC 36, SC 30 -ը նախատեսված է լիթիում-իոնային
մարտկոցների լիցքավորման համար (12 Վ - 18 Վ, 1,3 Աժ -
10 Աժ, 3- 10 բնիկներով):
Երբեք չփորձել լիցքավորել մարտկոցներ, որոնք
նախատեսված չեն վերալիցքավորման համար:
Պայթյունավտանգ է:
Այլ նպատակներով կամ սխալ օգտագործման արդյունքում
առաջացած վնասների համար պատասխանատվությունը կրում
է բացառապես օգտագործողը:
Պարտադիր հետևել կից ներկայացվող անվտանգության
ցուցումներին և կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները:
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վնասվածք
ստանալու վտանգը կանխարգելելու,
նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Կարդացեք
անվտանգության բոլոր
խորհուրդներն ու ցուցումները:
Անվտանգության ցուցումներին չհետևելը
կարող է հանգեցնել էլեկտրական
հարվածի, հրդեղի և/կամ ծանր
մարմնական վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն
ու ուղեցույցը պահպանել նաև
ապագայի համար:
Լիցքավորման սարքը
օգտագործելուց առաջ ուշադիր և
ամբողջությամբ կարդացեք
անվտանգության հրահանգները և
օգտագործման ուղեցույցը: Մշտապես
պահպանեք սարքի ուղեկցող բոլոր
փաստաթղթերը և սարքը փոխանցելիս
փոխանցեք այն այդ փաստաթղթերով:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
Ձեր անվտանգության և Ձեր
գործիքի սարքինության և
ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս
նշանով նշված հատվածներին:
Նախազգուշացում էլեկտրական
վտանգավոր լարման մասին:
Զգուշացնում ենք, որ վնասված,
ժամկետնանց Li-Ion-
մարտկոցներից կարող է թափվել/
դուրս տալ թեթևակի թթու, դյուրավառ
հեղուկ:
Մարտկոցի հեղուկի դուրս թափվելու և
մաշկին կպնելու դեպքում, անմիջապես
լվացեք մաշկը բավականաչափ
քանակությամբ ջրով: Եթե մարտկոցային
հեղուկը ընկնի աչքերի մեջ, անմիջապես
լվացեք աչքերը մաքուր ջրով և անհապահ
դիմեք բժշկական օգնությանը:
ՀԱՅԵՐԵՆ hy
43

Advertenties

Inhoudsopgave
loading

Deze handleiding is ook geschikt voor:

Asc 145Asc 55Sc 36Sc 30

Inhoudsopgave